Կիմ Կյոնգ Հուին, ով Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահապատժի ենթարկված քեռու կինն է, հայտնվել է կոմայում։ Նախօրեին նա ենթարկվել է գլխուղեղի վիրահատության. բժիշկները ուռուցք են հեռացրել։
Ինչպես տեղեկացնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը՝ կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ սիրտանոթային համակարգի հիվանդության պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմ Կյոնգ Հուին մահացել է։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ինի քեռին՝ Կիմ Կյոնգ Հուի ամուսինը մահապատժի էր ենթարկվել անցած տարվա դեկտեմբերին։ Որոշ տեղեկությունների ժամանակ՝ մերկ պաշտոնյային հոշոտել էին շները։