տուն Քաղաքական Միջազգային Կիմ Չեն Ընը հարբած է եղել մահապատիժների մասին որոշում կայացնելիս

Կիմ Չեն Ընը հարբած է եղել մահապատիժների մասին որոշում կայացնելիս

305
0

kim

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «շատ հարբած» է եղել իր ազգական Չան Սոն Տհեկանի օգնականների մահապատժի վերաբերյալ որոշումը կայացնելիս: Այս մասին հաղորդում է բրիտանական The Independent թերթը՝ վկայակոչելով ճապոնական Yomiuri Shimbun-ին: Ըստ պարբերականի՝ ԿԻմ Չեն Ընը նման որոշում է կայացրել, քանի որ «նեղսրտած էր», որ օգնականները ածխի արդյունահանման բիզնեսի՝ զինվորականներին փոխանցման գործընթացը գաղտնի էին պահում:

Թերթը գրում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, երբ խնդրել է սպանել իր ազգականի մոտ օգնականներին: Ընդհանուր առմամբ, Չան Սոն Տհեկայի շրջապատից մահապատժի է ենթարկվել 8 մարդ:

Ինքը՝ Չան Սոն Տհեկան, ավելի վաղ հեռացվել էր իր բոլոր պաշտոններից, ապա մահապատժի ենթարկվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here