ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանն ասում է, որ նկատվում է կիբեռհանցագործությունների թվի աճ:
«Անցած տարի վարչության վարույթում գտնվել է կիբեռհանցագործության մասին 118 գործ, որից 64-ը՝ համակարգչային խարդախության մասին, ապա այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է արդեն 94 դեպք: Նման հանցագործությունները վերաբերում են լատենտային դեպքերին: Հարցը այն չէ, որ նախկինում դրանց թիվը քիչ է եղել, պարզապես սկսել են հաճախ դիմել»,- մասնավորապես ասաց Սասուն Գրիգորյանը:
ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը նկատում է, որ Հայաստանում առավել շատ հանդիպող խարդախությունները լինում են անձնագրային, բանկային տվյալների կամ ծառայությունների վճարման հետ կապված: