տուն Քաղաքական Միջազգային ԿԺԴՀ հարվածային ուժերը պատրաստվում են պատասխան հարված հասցնել հարավկորեական սադրիչներին. Պհենյան

ԿԺԴՀ հարվածային ուժերը պատրաստվում են պատասխան հարված հասցնել հարավկորեական սադրիչներին. Պհենյան

60
0

rsz_3774143

ԿԺԴՀ հարավ-արևմտյան ռազմաճակատի բոլոր հարվածային խմբավորումները պատրաստ են «պատասխան հարված հասցնել հարավկորեական սադրիչներին»:

Այս մասին ասվում է Կորեայի ազգային բանակի այդ ռազմաճակատի հրամանատարության տարածած հայտարարության մեջ, որի տվյալներով Հարավային Կորեայի հրետանին այսօր Դեղին ծովի Յոնպհյոնդո կղզու շրջանում իրականացրել է հանրապետության ջրային տարածքի գնդակոծում:

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Կորեայի Հանրապետության ՌԾՈւ-ի նավերը մշտապես ներխուժում են ԿԺԴՀ ջրային տարածք և անկանոն կրակ են բացում՝ «ձկնորսական նավերի ձերբակալման պատրվակով»:

Այժմ, ինչպես նշում է ԿԺԴՀ հրամանատարությունը, երկրի զինվորականները պատասխան կրակ բացելու համար սպասում են «գերագույն գլխավոր հրամանատար Կին Չեն Ինի հրամանին»: