Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է «Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին» հավանություն տալու հարցը:
«Ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակումը և արդյունահանումը 1991թ-ի համեմատությամբ կրճատվել է տասնապատիկ անգամ: Կա անհրաժեշտություն ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրական և ֆինանսավարկային քաղաքականության վերանայման: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտում արդյունավետության բարձրացում, ներդրումների խթանում»,- ասվում է հայեցակարգի նախագծի հիմնավորման մեջ: