տուն Քաղաքական ԿԸՀ-ը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիմումը

ԿԸՀ-ը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիմումը

398
0

ԿԸՀ-ն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը:  Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Հիշեցնենք` Արման Բաբաջանյանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո «Լուսավոր Հայաստանն» ունի 17 մանդատ:

ԿԸՀ-ը մերժեց ԼՀԿ-ի պահանջը, քանի որ ԿԸՀ-ը լրացուցիչ մանդատ տրամադրելու լիազորությամբ օժտված չէ: ԿԸՀ-ն կարող է մանդատը տրամադրել մեկ այլ թեկնածուի՝ բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում։