Արդեն տեղեկացրել ենք, որ Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը հրաժարվել է իր գահից՝ այն փոխանցելով իր որդուն՝ արքայազն Ֆելիպեին։
Քիչ առաջ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում տեղի է ունեցել նոր թագավորի թագադրության հանդիսավոր արարողությունը։ Ֆելիպե 6-րդը երդում է տվել Իսպանիայի Սահմանադրության վրա և հռչակվել Իսպանիայի միապետ։
Դրանից մի քանի րոպե առաջ հայրը Ֆելիպեին է փոխանցել կարմի գոտին՝ Իսպանիայի զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարի խորհրդանիշը։