Այսօր Կերչով, Ղրիմի ՃՈ մեքենաների ուղեկցությամբ, ռազմական տեխնիկայի եւ ուղեւորատար ավտոբուսների մեծ շարասյուն է անցել։
Համացանցերի օգտատերերը այդ իրադարձությունը ներկայացրել են որպես «ռուսական «տիտուշկաների» հերթական մուտքը Ղրիմ»։
Ուկրաինական ԶԼՄ-ները շարունակում են հաշվառել ռուսական զորքերի զանգվածային կուտակումները ոչ միայն Ղրիմում, այլեւ երկրի արեւմտյան հատվածների սահմաններում։ Մասնավորապես Դոնի Ռոստովում նկատվել է ծանր հրետանու, ռազմական տեխնիկայի շարժ։