տուն Քաղաքական Միջազգային Կերնեսի վրա կարել են ռուսամետ անջատողականները. Լյաշկո

Կերնեսի վրա կարել են ռուսամետ անջատողականները. Լյաշկո

96
0

1394783127-2565

Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Լյաշկոն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Խարկովի քաղաքապետի վրա մահափորձն իրականացրել են ռուսամետ անջատողականների «Օպլոտ» կազմակերպությունը: Նրա խոսքերով` նախնական տեղեկություններով` ապրիլի 28-ի մահափորձն իրականացվել է «Ուզի» տեսակի ինքնաձիգով:

«Իմ տեղեկություններով` Կերնեսի վրա Խարկովում կրակել են Ժիլինի մարդիկ, ովքեր ներկայացնում են «Օպլոտ» անջատողական կազմակերպությունը: Կրակել են մեքենայից հընթացս արտասահմանյան զենքից, ենթադրվում է, որ «Ուզի. ինքնաձիգից: Փամփուշտներից մեկը վանսել է ողնաշարը, մյուսը` թոքերը: Կերնեսի վիճակը ծայրահեղ ծանր է», — գրել է Լյաշկոն:

Քիչ առաջ բժիշկները ահսատտել են, որ Կերնեսի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան կվիրահատեն առնվազն 8 ժամ: Վնասվել են նրա թոքերն ու լյարդը: