տուն Աշխարհ Կես միլիոն եվրո պարգև՝ կողոպուտը բացահայտողին

Կես միլիոն եվրո պարգև՝ կողոպուտը բացահայտողին

320
0

Դրեզդենի ոստիկանությունը 500 հազար եվրո պարգևավճար է սահմանել Գրեմանիայի Դրեզդեն քաղաքի Grünes Gewölbe թանգարանից կողոպուտ իրականացրած անձանց վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Դրեզդենի «Կանաչ կամար» թանգարանից արված կողոպուտը շատերը դարի գողություն էին որակել: Անհայտ կողոպտիչները կարողացել էին մուտք գործել գանձատուն, որտեղ պահվում է Եվրոպայում գանձերի խոշորագույն հավաքածուն:

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ հանցագործները թանգարանից հափշտակել են ադամանդներ և այլ արժեքավոր իրեր, իսկ պատճառված վնասը կարող է կազմել շուրջ մեկ միլիարդ եվրո: Իրենց չար մտադրությունն իրականացնելու համար կողոպտիչներն այրելով էլեկտրավահանակը՝ նախապես հոսանքազրկել են շենքը, ապա թանգարանի տարածք ներթափանցել պատուհաններից: