տուն Հասարակություն Իրավական Կես միլիոն դոլար չարաշահման հետքով. նախկին պաշտոնյան՝ հարցաքննվելու մասին

Կես միլիոն դոլար չարաշահման հետքով. նախկին պաշտոնյան՝ հարցաքննվելու մասին

561
0

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե ԱԱԾ-ում հարցաքննվել է ԵՄ ծրագրով յուրացրած շուրջ կես միլիոն դոլարի չարաշահման համար: «Ամբողջը հերյուրանք է: Դատավարական կարգավիճակով ինձ որեւէ կառույց չեն հրավիրել»,- ասաց նախկին պաշտոնյան:

Նախկին պաշտոնյան, որը Հայաստան նոր է վերադարձել, ասաց. «Ուսման փուլերն արտերկրում ավարտել եմ: Ուսման 3-րդ փուլը Հայաստանում պետք է անցնեմ»:

Արևիկ Անափիոսյանը տեղյակ չէ, թե ինչ չարաշահում է եղել, որը քննում են իրավապահները:

Սոնա Դավթյան