Ազգային ժողովում քննարկվում է Տեսալսողական մեդիայի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախգծերի փաթեթը։
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարություններին, որ նախագիծը չի կարելի համարել նորարար կամ ամբողջական, որովհետեւ էլեկտրոնային հաղորդակցության եւ մեդիայի հարցը չի լուծում։
Հայրապետյանը շեշտեց, որ այս նախագծերը վերաբերում են բացառապես հեռուստատեսությանը եւ ռադիոյին, այդ իսկ պատճառով էլ չեն լուծում այդ խնդիրները, ինչպես եւ չեն լուծում Սահմանադրական դատարանի ճգնաժամը։
Նրա խոսքով՝ այս օրենքի նախագծով նրանք ցանկանում են ոչ թե փակել որեւէ հեռուստաալիք, հեռուստահաղորդում, որեւէ սերիալ, այլ խրախուսել լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը։ Պատգամավորի համոզմամբ նաեւ՝ այն աղբը, որ կարելի էր տեսնել մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը, լինելու է ոչ մրցունակ, դուրս է գալու շրջանառությունից։
Սույն օրենքի նախագիծը, ինչպես ասաց Հայրապետյանը, չի կարող հենց վաղվանից լինել տեսանելի եթերի բովանդակության առումով, բայց եւ վստահեցրեց, որ 1 տարի անց հեռուստադիտողի համար սա լինելու է շոշափելի տարբերություն։
«Մենք չենք գալիս՝ պնդելու, թե այսօր այս օրենքն ընդունելով՝ վաղվանից փառահեղ, ամենամաքուր եթերն ենք ունենալու, բայց ասում ենք, որ այսօր դնում ենք դրա հիմքերը»,- ասաց Հայրապետյանը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: