տուն Քաղաքական Միջազգային Կեսմիլիոնանոց Մայդանին միացան լեհ քաղաքական գործիչները

Կեսմիլիոնանոց Մայդանին միացան լեհ քաղաքական գործիչները

189
0

77135

Կեսմիլիոնանոց Մայդանին միացան լեհական քաղաքական գործիչներ Յարոսլավ Կաչինսկին, Յացեկ Պրոտասեւիչը եւ Յեժի Բուզեկը։

«Կիեւում ընդդիմության ակցիաներին միացել են եվրոպական դիվանագետները, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը, Եվրախորհրդարանի  նախկին նախագահ Յեժի Բուզեկը, Լեհաստանի կառավարության նախկին ղեկավար, «Օրենք եւ արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին»,- հաղորդում է «Բատկիվշինա» կուսակցության մամուլի ծառայությունը։

Ինչպես արդեն  տեղեկացրել ենք, ցուցարարները գրավել են Մայդանը 12։30-ի սահմաններում։ Ոստիկանները եւ քաղաքացիական ծառայողները, որոնք հրապարակում տոնածառն էին դնում՝ փախել են։ Մայդանի շրջանում համազգեստավոր ոստիկաններ չեն նկատվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here