Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանը հետևելով իր կուսակից ընկերոջը` Սամվել Ալեքսանյանին, Իրաքի հանրապետությունում բիզնես գործունեություն է սկսել ծավալել: Ինչպես հայտնի է, գործող իշխանությունները բավական սերտ հարաբերությունների հետ են Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների հետ և նրանց շփման առաջնային պատճառը հայ իշխանականների բիզնես պլաններն են: Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ ինչ բիզնես է դնելու Կենտրոնի թաղապետը, սակայն մեր տեղեկությունների համաձայն, այն պետական աջակցություն է ստանալու: