Կենտրոնական բանկը հոկտեմբերի 1-ից 31-ը հայտարարել է անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը նվիրված միամսյակ: «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրով նախատեսվում են մի շարք միջոցառումներ ու մրցույթներ՝ ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում թե աշակերտների, թե երիտասարդների, և թե մեծահասակների համար: Մրցույթների ու միջոցառումների նպատակը բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության և իրազեկվածության մակարդակի բարձրացումն է:
4 մրցույթ է հայտարարված՝
1. Երեխաների նկարների մրցույթ «Ես և փողը» և «Փողը իմ ընտանիքում» թեմաներով,
2. Հեռախոսային հավելվածի մրցույթ «Բյուջեի պլանավորում» թեմայով (կարող են մասնակցել բոլորը)
3. Լուսանկարների մրցույթ «Խնայողություններ» թեմայով (կարող են մասնակցել 15-35 տարեկանները) և
4. Պատկերապատման (comics, graphic novel, BD) մրցույթ «Ապահովագրությունը մարդու կյանքում» թեմայով (կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային և մասնագիտական սահմանափակումների):
Մրցույթների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ :