Ազգային ժողովը 104 կողմ, 15 դեմ և 0 անվավեր ձայներով Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին։
ԿԲ նախագահի ընտրությունը տեղի է ունենում գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկությանը մասնակցել էր 132 պատգամավորներից 119-ը։
Մարտին Գալստյանը ԿԲ խորհրդի անդամ էր։ Մինչ այդ ղեկավարում էր ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։
Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը։
Մարտին Գալստյանն ավարտել է նաև Հարվարդի համալսարանի Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցի մագիստրատուրան։
Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։
2008-ից ԿԲ նախագահն էր Արթուր Ջավադյանը։