Նախարարությանն այս մեկ շաբաթվա ընթացքում հաջողվեց ապահովել հարթակներ և համագործակցություն հեռավար կրթություն իրականացնելու համար, ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նկատեց՝ այսաԿենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:
«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց:պահին ուսումնասիրվում են ներգրավվածության ծավալները։ Նախարարն ընդգծեց, որ մարզերից մեկից 88 տոկոս ներգրավվածություն կա։
Հարությունյանը նշեց, որ այս պահին ուսումնասիրվում են տեխնիկական խնդիրները, քանի որ որոշ մարզերում և նաև Երևանում կան աշակերտներ ու ուսուցիչներ, որոնք տեխնիկա չունենալու պատճառով չեն կարողանում ներգրավվել հեռավար ուսուցման հարթակին։
«Հարթակը որոշ աշակերտների և ուսուցիչների համար հասնալի չէ, որովհետև համապատասխան սարքեր չունեն։ Կփորձենք լուծել այդ հարցը՝ նաև դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տներ տեխափոխելով և ժամանակավոր օգտագործման հնարավորություն տալով», — ասաց նախարարը։