տուն Տնտեսական Կենսաթոշակային միջոցները գնաճով երաշխավորված հետ կվերադարձվեն

Կենսաթոշակային միջոցները գնաճով երաշխավորված հետ կվերադարձվեն

216
0

կենսաթոշակային

Ինչ երաշխիքներ կան, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեպքում աշխատողները 20-40 տարի հետո կստանան իրենց կուտակած գումարները, և դա կունենա գոնե այն գնողունակությունը, ինչ ունի կուտակման պահին: Այս հարցը, թերևս, ամենամեծ մտահոգությունների տեղիք տվող հարցերից է: Շատերը հիշում են, իսկ երիտասարդներն էլ գիտեն, որ խորհրդային տարիներին կուտակված հսկայական միջոցները փոշիացան ԽՍՀՄ փլուզումից հետո, և շատ դժվար է այսօր մարդուն համոզել՝ բաժանվել իր փողերից անգամ մի քանի տարով, ուր մնաց՝ 20-40 տարով:

Այնուամենայնիվ, այս համակարգը հստակ մեխանիզմներ ու երաշխիքներ է ենթադրում, որի շնորհիվ  գրեթե անհնար է կուտակված գումարները չվերադարձնել, եթե անգամ այդ գումարների կառավարիչները (ակտիվների կառավարիչները) սնանկանան: Այսպես, կուտակվող գումարները կառավարիչների մոտ չեն կուտակվում, նրանք հասանելիություն չունեն աշխատողի անհատական հաշիվներին (փողերին) և նույնիսկ չգիտեմ՝ ում ակտիվներն են կառավարում: Քաղաքացիները իմանալու են՝ ով է իրենց ակտիվը կառավարելու, բայց ակտիվի կառավարիչը չի իմանալու, թե որ աշխատողների միջոցներն է կառավարում: Փողի շարժը իրականացվելու է NASDAQ OMX-ի ու պահառու բանկերի միջոցով: Կառավարիչները միայն հրահանգում են, թե կուտակված ընդհանուր գումարները որ արժեթղթերում դրվեն:

Այսինքն՝ սա ԽՍՀՄ ավանդների նման մի բան չէ, որ բոլոր միջոցները մեկ տեղում կենտրոնացվեն, և այդ մեկի (ԽՍՀՄ-ի) «սնանկացման» հետևանքով փոշիացվեն: Քաղաքացին ընտրում է երեք պորտֆել՝ բարձր, ցածր և միջին ռիսկայնության ու եկամտաբերության, որոնք էլ ակտիվի կառավարչի հրահանգով տեղադրվում են համապատասխան բաժնետոմսերում (ավանդներում, պարտատոմսերում և այլն): Եվ նա ամեն օր կարող է տեսնել իր միջոցների ու կուտակված տոկոսների չափը: Եթե թոշակի անցնելիս պարզվի, որ քաղաքացին այնքան վատ է տնօրինել իր գումարները, որ դրանք ավելի քիչ են իր վճարած 5% մասնահանումներից (գնաճով ճշգրտված), ապա պետությունը երաշխավորում է այդ գումարները: Այսինքն՝ պետությունը իր տված 5%-ները չի երաշխավորում, բայց քաղաքացու վճարած 5%-ը՝ գնաճով ճշգրտված, երաշխավորում է: Այնպես որ, աշխատողն իր կուտակած գումարները, գնաճի չափով ավելացված, հետ կստանա:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here