տուն Տնտեսական Կենսաթոշակայինի «դրական» կողմերը կեղծիք ու անհեթեթություն են

Կենսաթոշակայինի «դրական» կողմերը կեղծիք ու անհեթեթություն են

227
0

կենսաթ.

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գորգիսյանը (ծրագրավորող) լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կառավարական օղակներից բազմիցս շեշտված և քարոզված օրենքի «դրական» կողմերը: Դրանք են.

1.         Վճարում եք ընդամենը 5%:

2.         Ֆոնդերում կուտակված գումարը ձեր սեփականությունն է:

3.         Ձեր գումարները 100% երաշխավորված են:

4.         Գումարները/թոշակը ստանալիս գումարը ինդեքսավորվելու է` հաշվի առնելով գնաճը:

Իրականում, ըստ Գորգիսյանի, դրանք ավելի շատ կեղծիք և անհեթեթություն են: Ներկայացնենք նրա տեսակետը:

«1. Վճարելու ենք ոչ թե 5%, այլ 6,6 – 13,5%: Բացի այդ, քաղաքացին նաև ստիպված է լինելու ձեռք բերել ID քարտ և այն ընթերցող սարք, որի համար պիտի վճարի 9000 դրամ: Պետությունը իր մասնակցությունը սահմանափակել է 25’000 դրամով, որը ոչ մի ձևով չի ինդեքսավորվում, և գնաճի ու դրամի արժեզրկման պարագայում այս գումարի գնողունակությունը տարիներ անց կարող է անհամեմատ նվազել:

2. Իրականում ֆոնդերում առկա գումարները քաղաքացին կարող է ստանալ միայն թոշակային տարիքի հասնելու դեպքում, այն էլ՝ միայն ամսական վճարումների տեսքով: Կա իհարկե բացառություն, եթե քաղաքացին անբուժելի հիվանդ է կամ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և հեռանում երկրից: Նույնիսկ քաղաքացու մահվանից հետո նրա ժառանգները կուտակված գումարից առձեռն կարող են ստանալ ընդամենը հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկը, այսինքն՝ 10500 * 25= 262’500 , իսկ մնացածը փոխանցվելու է ժառանգների կուտակային կենսաթոշակային հաշվին և այդպես շարունակ:

3. Ֆոնդերում կուտակված ամբողջ գումարի 80%-ը պետությունը երաշխավորում է պետական բյուջեով, այսինքն՝ մեր փողերը երաշխավորվում են մեր իսկ փողերով: Սա ինքնին անհեթեթություն է, բայց սա դեռ սկիզբն է: Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ մի քանի տարի հետո ֆոնդերում կուտակված գումարները գերազանցելու են մեր երկրի պետական բյուջեն, իսկ 23 տարի անց, երբ 1974թ. ծնված քաղաքացիները կդառնան 63 տարեկան և կգա առաջին վճարումները կատարելու ժամանակը, այդ գումարները կարող են տասնյակ անգամներ գերազանցել բյուջեն:

Նաև վերջերս Արծվիկ Մինասյանը մամուլում հայտարարեց, որ ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի` բյուջետային երաշխիքը չի կարող նախորդ տարվա հարկային եկամուտների 10%-ից ավելի լինել, իսկ այն չի անցնում 100 մլրդ դրամի սահմանը: Այս հայտարարությունը ևս մնաց անպատասխան: Շեշտենք նաև, որ ֆինանսական ֆոնդերի սնանկացումը արդեն իսկ ենթադրում է գլոբալ միջազգային ճգնաժամ, որի դեպքում պետությունն առավել ևս ի վիճակի չի լինի երաշխավորել կուտակած գումարները: Փաստորեն, Սերժ Սարգսյանը, հակառակ ապագա ղեկավարներին լավություն անելու իր բարի կամքի, ակամա 23 տարի անց իշխանության եկած ուժերին դնում է բարդագույն խնդիրների առջև։

4. ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը վերջերս երիտասարդների հետ օրենքի քննարկման շրջանակում հայտարարեց, որ ինդեքսավորումը հաշվարկվելու է տարեկան 4% գնաճի համար: Եթե պարզագույն հաշվարկով (բարդ %-ի բանաձև) տարեկան 4% գնաճը վերջին 20 տարիների համար կիրառենք, օրինակ, հացի գնի  վրա, որը 90-ականների սկզբին 10 դրամ էր, ապա այսօր հացը պիտի արժենար մոտ 22 դրամ: Իսկ ևս 20 տարի անց` մոտ 48 դրամ:  Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ արդեն այսօր հացն արժե  120-200, երբեմն նույնիսկ 250 դրամ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here