տուն Տնտեսական Կենսաթոշակայինից հրաժարվելու դիմում գրելու հետ կապված խնդիրներ չկան. Արտեմ Ասատրյան

Կենսաթոշակայինից հրաժարվելու դիմում գրելու հետ կապված խնդիրներ չկան. Արտեմ Ասատրյան

126
0

Արտեմ

Կառավարության այսօրվա նիստից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին ասաց, որ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի օրենսդրությունը պետք է միասնական լինի և ներկայացվի ամբողջության մեջ, ուստի առանձին վերցրած բաղադիչների (այդ թվում՝ պարտադիրը հանելու) հետ կապված նախագծերին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս:

Անդրադառնալով այն լուրերին, թե որոշ ուսուցիչներ ու դասախոսներ վախենում են հրաժարվել պարտադիր բաղադրիչից, քանի որ նրանց ստիպում են այդ դեպքում նաև աշխատանքից ազատման դիմումներ գրել, նախարարը նշեց, թե այդպիսի խնդիր չկա: «Կա օրենք` ընդունված, եւ յուրաքանչյուր մարդ պետք է, այդ օրենքին համապատասխան, իր իրավունքներն իրացնի: Եվ եթե մենք կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա մենք եւս կոնկրետ կզբաղվենք այդ հարցով»,- ասել է նախարարը: