Human Rights Watch-ը ներկայացրել է իրաքցի մի զինվորականի զարմանալի պատմությունը, որի արդյունքում նա կենդանի է մնացել։
Միջազգային այդ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որի համաձայն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Տիկրիտ քաղաքում մահապատժի են ենթարկել Իրաքի բանակի ավելի քան 700 զինվորականի, որոնք հրաժարվել են ենթարկվել իսլամիստներին։ 23-ամյա Ալին եղել է այն զինվորականների մեջ, ում մահապատիժ էր սպառնում։ Երիտասարդը գնդակահարության ժամանակ կարողացել է ժամանակին վայր ընկնել՝ ձևացնելով, թե փամփուշտներն իրեն էլ են խոցել։ Ժամեր անց, երբ մթնել է, նա կարողացել է փախչել գնդակահարության վայրից և հրաշքով կենդանի մնալ։
Ալին պատմել է մի քանի հազար գնդակահարվածի մասին։ Արբանյակային տեսանյութերը Human Rights Watch-ին առայժմ թույլ են տալի խոսել առնվազն 700-ի մասին։