Մարդիկ ժամանակ առ ժամանակ հարց են տալիս իրենց, թե ինչի՞ մասին են մտածում կենդանիները: Շուտով հնարավոր է իմանալ դրա պատասխանը: Շվեդ մասնագետների մի խումբ ստեղծել է մի սարքավորում, որը կարող է թարգմանել շան «հաչոցը» մարդկային լեզվով: Սարքավորման անվանումև No More Woof է և այն հենված է Arduino-ի վրա: Սա առաջին սարքն է, որը օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, վերլուծել է կենդանիների մտքերը և թարգմանել դրանք անգլերեն: