տուն Լուրեր Կենդանաբանական այգու աշխատակիցները քննարկում են գործադո՞ւլ անել

Կենդանաբանական այգու աշխատակիցները քննարկում են գործադո՞ւլ անել

310
0

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները գործադուլ չեն անի: Նրանք բնականոն հունով կշարունակեն այգում իրենց հետագա աշխատանքը: Այս մասին գրում է armtimes.com-ը:

Երեւանի կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը  հայտնեց, որ այգու աշխատակիցների ժամը 16:00-ին նախանշած ժողովը եւս չի կայացել:

«Որոշեցին քննարկում չանել, եւ ամեն մեկն անցավ իր պարտականություններին»,- ասաց նա: Ազնիվ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե 86 հոգանոց աշխատակիցներն ինքնուրու՞յն եկան այդ եզրահանգմանը, թե՞ Ռուբեն Խաչատրյանի հորդորով էր, վերջինս նշեց՝ որոշումն իրենցն է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները քննարկում են կա՛մ գործադուլ անել, կա՛մ դադարեցնել այգում իրենց հետագա աշխատանքը: Այգու 86 աշխատակիցների բողոքն ի պաշտպանություն արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here