տուն Տնտեսական ԿԲ-ն ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված արծաթե հուշադրամ է թողարկել

ԿԲ-ն ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված արծաթե հուշադրամ է թողարկել

167
0

ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) թողարկել է «2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նոր արծաթե հուշադրամը: Այս մասին ասվում է ԿԲ տարածած հաղորդագրությունում:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը         100 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Քաշը                                   20,0 գ
Տրամագիծը                       38,60 մմ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                   ատամնավոր
Տպաքանակը                    մինչև 5 000 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում: