Հայաստանի կենտրոնական բանկի աշխատակիցների կողմից սթրես թեստեր են անցկացվել՝ պարզելու համար, թե որքանո՞վ կկարողանա մեր բանկային համակարգը դիմագրավել շոկերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական համակարգի կայունության բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը: 5 հիմնական սցենարներ են դիտարկվել՝ չաշխատող ակտիվների տեսակարար կշռի կտրուկ մեծացում, վճարունակության և իրացվելիության վատթարացում, շուկայական գործոնների վատթարացում և մակրոտնտեսական բացասական սցենարների ազդեցություն:
Արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի ֆինանսական համակարգը ի վիճակի է դիմագրավել բոլոր տեսակի շոկերին: