Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 16-ից 22-ը, Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 7 մլն դոլար է գնել: Սա երևում է ֆինանսական շուկայի վերաբերյալ Կենտրոնական բանկի հրապարակումից: ԿԲ-ն շուկայում արտարժույթ գնում կամ վաճառում է՝ փոխարժեքի տատանումները հարթելու համար:
Սովորաբար եթե ԿԲ-ն դոլար է գնում, նշանակում է, որ դոլարային ճնշումներն են ուժեղացել և դրամի արժևորման ուղղությամբ ճնշումներն են մեծ: Գնելով դոլար՝ ԿԲ-ն մեղմում է դրամի արժևորման այդ ճնշումները: Եվ հակառակը՝ եթե ԿԲ-ն դոլար է վաճառում, նշանակում է, որ դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումները ավելի ուժեղ են: