Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը վերջին 4 տարում նվազեցրել է Բանկերում, վարկային կազմակերպություններում, ապահովագրական ընկերություններում, արժեթղթերի շուկայի մասնակիցների մոտ և գրավատներում կատարվող ստուգումների թիվը: Սա երևում է Կենտրոնական բանկի հրապարակած «Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» զեկույցից: Այսպես, եթե 2010-ին իրականացված ստուգումների թիվը եղել է 380, ապա 2011-ին այն եղել է 235, 2012-ին` 241, իսկ 2013-ին` 211:
«Տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված խախտումներում, նախորդ տարվա համեմատ, նվազել է բանկերի խախտումների քանակը: Նախորդ տարվա համեմատ նվազել է նաև կիրառված պատժամիջոցների քանակը»,- ասվում է այդ զեկույցում: