Կենտրոնական բանկը այսօր հրապարակեց անցած շաբաթ արտարժույթի շուկայում իրականացրած գործառնությունների մասին տվյալները, որից երևում է, որ մարտի 3-ից 7-ը ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն վաճառել է 34 միլիոն, 950 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ սա բավականին մեծ թիվ է՝ համեմատած նախորդ շաբաթների հետ և ցույց է տալիս, որ դրամի արժեզրկման ուղղությամբ շուկայական ճնշումները բավականին մեծ են: Այսինքն՝ եթե ԿԲ-ն չվաճառեր այդ գումարը, դրամն այսօր ավելի արժեզրկված կլիներ: