2013 թ. նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունը: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի կողմից այսօր տարածված հաղորդագրությունում: Ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: