ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 27-29-ը մասնակցելու է Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 84-րդ ժողովին: Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ժողովին քննարկվելու են ֆինանսական կազմակերպությունների կարգավորման ընթացիկ խնդիրները: