ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկը։
Քննարվել են Հայաստանում China Union Pay կողմից ֆինանսական ծառայությունների ընդլայնման հնարավորությունները։
Union Pay-ը համաշխարհային ֆինանսական շուկայում գործող վճարային համակարգ է: Բանկը ունի թողարկված ավելի քան 7 մլրդ քարտեր, որոնք գործում են 157 երկրում։