Հայտնի գրող Ջոան Ռոուլինգը որպես համապրոդյուսեր հանդես կգա իր գրքի հերոս Հարի Փոթերի բեմականացման ժամանակ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ռուոլինգը նաև կաշխատի սցենարի վրա: Պիեսը պատմելու է Հոգվարդում Հարի Փոթերի կյանքի մասին, երբ նա դեռ մեծ վարպետ չէր:
Հիշեցնենք, որ Փոթերի մասին առաջին գիրքը լույս է տեսել 1997 թվականին: 7 գրքերի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 մլն օրինակ, այն թարգմանվել է 77 լեզուներով: