Երևանում նախորդ տարվա 5000 քմ-ի փոխարեն այս տարի կրկնակի շատ՝ 10.000 քմ հողային պաստառով ճանապարհ կբարեկարգվի: Ծավալի առումով զգալի աշխատանքներ կտարվեն նաև այգիների, նոր մայթեր կառուցելու ու բարեկարգելու, եզրաքարեր փոխելու, հենապատեր կառուցելու և ոռոգման նոր ցանց անցկացնելու համար: 2020-ին կբարեկարգվի նաև հետիոտնային ստորգետնյա 4 անցում:
«Նախորդ տարի ստորգետնյա 4 անցում բարեկարգեցինք: Այս տարի 300 մլն.-ի բյուջե ենք հաստատել և նախագծերն արդեն պատվիրել ենք: Խոսքը Գրիգոր Լուսավորչի փողոցի, փակ շուկայի մոտի, Ազատության պողոտայի («Լամբադա» կամուրջ) և Թամանցիների փողոցի գետնանցումների մասին է»,- նշում է Գրիգոր Հարությունյանը: