տուն Հասարակություն Առողջապահություն Կա հաստատված 11 թոքաբորբի դեպք, Նորքի ինֆեկցիոնն այլևս միակ հաստատությունը չէ, որտեղ...

Կա հաստատված 11 թոքաբորբի դեպք, Նորքի ինֆեկցիոնն այլևս միակ հաստատությունը չէ, որտեղ տեղափոխվում են հիվանդները․ նախարար

2084
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնել է առողջապահական իրավիճակը երկրում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ։

Նա նշել է, որ կորոնավիրուսով վարակվածների աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոնն այլևս միակ հաստատությունը չէ, որտեղ տեղափոխվում են հիվանդները, կան նաև ևս 5 բուժհաստատություններ.

«Այս պահին ունենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք, որոնցից 3-ին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա։ Սակայն որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Կա 600-ից ավելի մեկուսացված մարդ։ Հիվանդանոցների թիվը միգուցե աճի, իհարկե հնարավոր է, որ ընթացքում ռազմավարությունը փոխվի» ։

Նախարարը հորդորել է քաղաքացիներին խստորեն հետևել ինքնամեկուսացմանը։ «Մեկուսացման մեր  ռեզերվը սպառվում է և կանխարգելիչ գործողությունները պետք է արվեն ինքնամեկուսացումով»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.