Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Կաֆուն կարծում է, որ իր հայրենակից Նեյմարն ապագայում կկարողանա գերազանցել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:
«Նեյմարին «Բարսելոնում» ընդամենը 2 տարի ժամանակ տվեք և նա կգերազանցի թե Մեսսիին, թե Ռոնալդուին»,- հայտարարել է Կաֆուն:Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում, կատալոնյան թիմի կազմում Նեյմարը մասնակցել է 11 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ: