ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը Twitter-ում կատարած գրառման մեջ ողջունել է նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար Կոնգրեսի հետ համագործակցելու որոշումը: Այս մասին հայտում է ermenihaber.am-ը:
«Լավ որոշում է, որ Կոնգրեսի հետ միասին աշխատում եք Սիրիայում Թուրքիայի ագրեսիան կանխելու ուղղությամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցում»,- գրել է սենատորը:
Գրեհեմը հույս է հայտնել, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ կաջակցեն այս պատժամիջոցներին և շատ կարևոր է, որպեսզի թույլ չտան Թուրքիայի ագրեսիայի միջոցով ոչնչացվեն ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակից քրդերը և չնպաստեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերակենդանացմանը: