տուն Քաղաքական Միջազգային Կարսում աշխատանքից հեռացված հոգեբանը սպանել է իր 6 գործընկերներին

Կարսում աշխատանքից հեռացված հոգեբանը սպանել է իր 6 գործընկերներին

73
0

kars-ta-tuik-binasina-silahli-saldiri-4176726

Կարսում Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի աշխատակիցը կրակ է բացել է գործընկերների ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Hürriyet Daily News-ը, աշխատանքից հեռացված աշխատակիցը եկել է ինստիտուտ և, զենքով սպառնալով, գործընկերներից մեկին պատանդ է վերցրել։

Այնուհետև նա սկսել է անկանոն կրակ բացել ինստիտուտի մյուս աշխատակիցների ուղղությամբ։ Սպանելով 6 մարդու՝ տղամարդը, ով մասնագիտությամբ հոգեբան էր, ինքնասպան է եղել։ Իրավապահ մարմինները դեպքի վայր են ժամանել, երբ ամեն ինչ ավարտված է եղել։

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը (TÜİK) պետական մարմին է, որը վիճակագրական տեղեկություններ է հավաքում։ Կարսում այս հաստատությունը միայն մեկ գրասենյակ ունի։