տուն Աշխարհ Կարո Փայլանը կոչ է արել դադարեցնել դասապրոցեսները

Կարո Փայլանը կոչ է արել դադարեցնել դասապրոցեսները

299
0

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–յան իր էջի միջոցով արձագանքել է Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցմանը։

Փայլանը միկրոբոլոգի իր էջում պատկան մարմիններին կոչ է արել կորոնավիուրսի տարածման դեմ առնելու եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար 15 օրով դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը եւ դպրոցներում ու ԲՈՒՀ–երում դասերը։

Նշենք, որ մարտի 11–ին Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Թուրքիայում։