տուն Քաղաքական Միջազգային Կարող է պատահել Ուկրաինան այլևս երբեք չստորագրի Եվրոպայի հետ Ասոցացման մասին...

Կարող է պատահել Ուկրաինան այլևս երբեք չստորագրի Եվրոպայի հետ Ասոցացման մասին պայմանագիրը. Լիտվայի արտգործնախարար

292
0

http://photo.unian.net

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը քննադատության  է ենթարկել Կիևի այն առաջարկը, որով Ուկրաինայի ինտեգրացիոն գործընթացները պետք է քննարկել նաև Եվրամիություն — Ռուսատսան — Ուկրաինա ձևաչափով: Լիտվայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե Ուկրաինան չի ստորագրում այս համաձայնագիրը, ապա, հնարավոր է, կորցնում է այն ապագայում ստորագրելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ Լիտվան նախագահում է Եվրամիությունում, իսկ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կանցկացնի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը:

«Նման նախադեպ անցյալում չի եղել, և ես հոսով եմ, որ ապագայում էլ չի լինի, երբ ասոցացման մասին համաձայնագիրը համաձայնեցվի երրորդ կողմի հետ: Ես չեմ էլ պատկերացնում եռակողմ այդ ձևաչափի ստեղծումը», — ասել է Լիտվայի նախարարը: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը:

«Ուկրաինայի՝ նման ընտրությունը չի ուրախացնում, քանի որ ես չեմ կարծում, թե Ուկրաինան այլևս պատկանում է Եվրոպային ոչ միայն աշխարհագրորեն, այլև մի շարք այլ առումներով: Մենք կհարգենք ցանկացած ընտրություն: Միայն կարևոր է նշել, որ խոսել այն մասին, թե ստորագրումը կարելի է տեղափոխել այլ ժամկետի՝ անիմաստ է, այդ ժամկետը կարող է վերածվել «երբեքի»», — ասել է Լիտվայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի կառավարությունը ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացի  դադարեցման որոշում է կայացրել, ինչը պայմանավորված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here