Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Իսկ կարող էի՞նք Քայլող մարդը մի քիչ ավելի մարդկային տեղում դնել: Նշանային (սիմվոլիկ) առումով հարյուրավոր մարդկանց տեղահան անելու արդյունքում կառուցված նեոստալինյան միջավայրում Արտո Չաքմաքչյանի գործը դնելով մենք ի՞նչ խնդիր ենք լուծում կամ ի՞նչ ազդակ ենք տալիս…»։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին այսօր համաձայնություն տվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու առաջարկին: Այն կտեղադրվի Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի` Աբովյան փողոցին հարող տարածքում: