տուն Լուրեր Կարող ենք դիտարկել, որ «այսօրվա» մայրամուտին ենք վկա և «վաղն» արդեն գալիս...

Կարող ենք դիտարկել, որ «այսօրվա» մայրամուտին ենք վկա և «վաղն» արդեն գալիս է. Արմեն Հովհաննիսյան

188
0

577898_660552990635823_618200221_n

Հայաստանում ընթացող իրադարձությունները ստեղծում են տպավորություն, որ հայ հասրակական — քաղաքական դաշտում երկու թև գոյութուն ունիˋ ռուսամետներ և արևմտամետներ: Հետևելով լրատվամիջոցների հրապարակումներին մի բան է պարզ դառնում, որ երկրում հիմնական պայքարը այս երկու կոմերի միջև է:Այս երկու կողմերն էլ բացարձակ ծայրահեղ են մոտենում արտաքին քաղաքական հարցերինˋ ռուսամետները դավաճանություն են համարում Հայաստանի դեպի Արևմուտք ինտեգրումը, իսկ արևմտամետները՝ ճիշտ հակառակ կարծիքին են: «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ հայկական շահերը ոչ ռուսամետներին է մոտ և ոչ էլ արևմտամետներին.«Հայկական իրական շահերին այդ ուղղություններից և ոչ մեկը մոտ չէ: Նույնիսկ առաջնային պրակտիկ շահերին: Հիմնարար շահերի մասին խոսելն իսկ ավելորդ է: Ոչ մեկ չի կարող զրկված լինել տարատեսակ, այդ թվում և քաղաքակրթական և արտաքին նախասիրություններ ունենալու իրավունքից, սակայն այդ ամենը որոշակի արժեք և կիրառելիություն է ձեռք բերում միմիայն մեր երկրի, ժողովրդի շահերի գերակայության և առաջնայնության հստակ ընկալման դեպքում: Մենք հայ ենք, մեր երկիրը Հայաստանն է ու ցանկացած «ֆիլիա» կամ «ֆոբիա» պակաս կարևոր են քան մեր հավաքական շահը: Հայաստանը չի կարող կապկել ոչ մի դրսից պարտադրվող կեցության մոդել, առավել ևս չպետք է իր ինքնիշխանությունը հանձնի որևէ արտաքին ուժի: Իհարկե կայսերապաշտության առավել ագրեսիվ, նվաստացուցիչ և ուժային մեթոդները այսօր կիրառում է Ռուսաստանը և մենք՝ որպես ինքնիշխան և արդար Հայրենիքի ջատագովներ, մեր արևմտամետ հայրենակիցների մի լավագույն, առողջ մասի հետ պայքարում ենք այդ ագրեսիայի դեմ, բայց և միշտ շեշտել ենք և շեշտում ենք այսպես կոչված «եվրաինտեգրացիայի» հանդեպ մեր սկզբունքային մերժողականությունը»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը AraratNews.am-ի հետ զրույցումˋ ավելացնելով, որ Հայաստանը ֆուտբոլի գնդակ չէ և ոչ մի կողմ գլորվելու կարիք չունի:

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով հայաստանակենտրոնությունը ընկալելի է միայն հայ ազգի և Հայաստանի ներուժի հանդեպ վստահության գոնե նվազագույն պաշար ունեցողների համար.«Այսօր, ցավոք, դրանք քիչ են: Բայց սա դատավճիռ չէ, այլ ժամանակավոր երևույթ: Վաղվա օրը, ոչ հեռավոր ապագայի իմաստով, այս մտածելակերպի տեր մարդկանցն է: Կարող ենք դիտարկել, որ «այսօրվա» մայրամուտին ենք վկա և «վաղն» արդեն գալիս է»,- եզրափակեց իր խոսքը «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը: