Երբ որ ջղային տոնով ելույթներ եք ունենում, էդ Ձեր ջղային տոնը մեր նյարդային բջիջներին թեթև խուտուտ է տալիս, բայց ոչ ավելին։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Կարող ա էս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում ձեր ջղային տոնից, տեղից ջղային հոնքերով արտահայտություններից։ Մենք հանգիստ Ձեզ լսում ենք, գալիս ենք այստեղ և հոդաբաշխ մտքեր արտահայտում։ Տիկին Զոհրաբյան, այն, ինչ որ նշում եք, իբրև, լավություն եք արել մեզ, դուք չեք արել, դուք արել եք այն, ինչ-որ ժողովուրդը պահանջել է»,- ասաց Հայկ Կոնջորյանը։