տուն Հասարակություն Առողջապահություն Կարմրուկի համաճարակից մահացածների թիվը հասել է 53-ի

Կարմրուկի համաճարակից մահացածների թիվը հասել է 53-ի

309
0

Սամոայում կարմրուկի համաճարակից 53 հոգի մահացել են, 3700 հոգի վարակվել են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Սամոայի կառավարության Twitter-ի էջում կատարված հրապարակման համաձայն՝ համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակման 3728 դեպք, որից 198-ը` վերջին օրերի ընթացքում:

Սամոայի առողջապահության նախարարությունը մահվան առաջին դեպքերից հետո հաղորդագրություն է տարածել համաճարակի մասին:

Մահացածների մեծ մասը` 53 հոգուց 48-ը, մինչև 4 տարեկան երեխաներ են: Վերջին 24 ժամվա ընթացքում տեղեկություններ են հայտնվել այդ տարիքային խմբում ևս 96 հոգու հիվանդանալու մասին: