Քամբոջիայի մայրաքաղաք Պնոմօենում կարմիր քհմերների երկու առաջնորդներ դատապարտվել են ցմահ ազատազրկման պետության ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության համար։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Փոլ Փոթից հետո երկրորդ դեմքը կարմիր քհմերների շարքում՝ Նուոն Չեան և պետության նախկին ղեկավար Քհիեու Սամփհանը մեղավոր են ճանաչվել մարդկության դեմ գործած հանցանքների համար։ Նրանք դատապարտվել են Քամբոջիայի քրեական օրենսգրքով սահմանված առավելագույն պատիժներով։
Սա առաջին դատավճիռն է կարմիր քհմերների գործերով։ Այս հարցով զբաղվում է Քամբոջիայի հատուկ ստեղծված դատարանը։ Քանի որ Փոլ Փոթը մահացել է 1998 թվականին, դատարանի առջև կանգնել են նրա զինակիցները։
Հիշեցնենք, որ 1975-79 թվականներին Քամբոջիայում իշխած կարմիր քհմերները ավելի քան 2 մլն մարդ են ոչնչացրել, որոնք դեմ էին այդ ռեժիմի գոյությանը։ Քամբոջիայի բնակչության թիվն այն ժամանակ կազմում էր 6 մլն։