տուն Քաղաքական Միջազգային Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցներն առևանգվել են Սիրիայում

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցներն առևանգվել են Սիրիայում

153
0

1

Գրոհայինները Սիրիայում առևանգել են Կարմիր մահիկի մեկ և Կարմիր խաչի վեց աշխատակիցների։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Պատվիրակությունն առևանգվել է Դամասկոսից դեպի Իդլիբ և Սարմին դեղորայք տեղափոխելիս։

Միջազգային կարմիր խաչի կազմակերպությունում ասել են, որ իրենք կապ չեն հաստատել գրոհայինների հետ։ Այդ կազմակերպության ներկայացուցիչ Էվան Ուոթսոնը հրաժարվել է նշել առևանգվածների ազգությունը։ «Կարող եմ հաստատել, որ Միջազգային կարմիր խաչի 6 և Սիրիական արաբական կարմիր մահիկի մեկ աշխատակից առևանգվել են Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ քաղաքից ոչ հեռու։ Մենք կոչ ենք անում գրոհայիններին՝ ազատ արձակել այդ թիմին, որը ժամանել է այստեղ առավել կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար», — ասել է Ուոթսոնը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here