Քիչ առաջ հայտնի է դարձել, որ երեկ Դոնեցկում ռուսամետ անջատողականների կողմից Կարմիր խաչի գերեվարված 7 աշխատակիցներն ազատ են արձակվել։ Այս մասին ITAR-TASS գործակալությանն ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Դավիդ Պյեր Մարկեն։ Նա հայտնել է, որ գերեվարման մասին խոսք եղել։
«Նրանք ձերբակալվել էին Դոնեցկում և արագ բաց թողնվել։ Գերեվարության մասին խոսք չկար», — ասել է Մարկեն։
Այս տեղեկությունն այլ աղբյուրներից առայժմ չի հաստատվում։ Ինչպես նաև հաստատված չէ ռուսական գործակալության պատասխանատուի խոսքերը։