տուն Լուրեր Կարմիր գծերի պարագայում գանձվող տուրքը մասնավորին տրվող տուրք է. Արծվիկ Մինասյան

Կարմիր գծերի պարագայում գանձվող տուրքը մասնավորին տրվող տուրք է. Արծվիկ Մինասյան

100
0

red-lines-yerevan-traffic-parking

Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Աժ նիստի ընթացքում անդրադարձավ Երևանի փողոցներում կարմիր գծերի հաշվին գանձվող տուրքերին:

«Քաղաքացին իր միջին եկամտից պարտադրված վճարումներ է կատարում: Դա կարող է լինել հարկերի տեսքով, տուրքերի տեսքով և այլն: Այդ ամենը բեռ է: Եվ եթե մենք հաշվի չենք առնում այս բեռը քաղաքացու համար նոր հարկատեսակ սահմանելիս, մենք անտեսում ենք սահմանադրական նորմը:

Մեր երկրում որդեգրվել է մի քաղաքականություն, որտեղ անգամ օրենքով նախատեսված ինստիտուտը խեղաթյուրվում է: Կարմիր գծերի պարագայում գանձվող տուրքը մասնավորին տրվող տուրք է: Հաճախ հակափաստարկ է նշվում, որ չէ՞ որ մինչև այս համակարգը ներդնելը Երևանի բյուջեն մուտք չուներ: Բայց դա չի նշանակում, որ համակարգը ներդնելու դեպքում բյուջեն պիտի ընդամենը 30 տոկոս մուտք լինի: Դրված համակարգի պայմաններում այն 3000 անձինք, ովքեր եկամուտ ունեին այստեղ, զրկվել են որևէ եկամուտից: Եթե բացենք և կարդանք Աժ ընդունած օրենքը, կտեսնենք, որ կազմակերպիչ ըպետք է լինի Երևանի քաղաքապետարանը: Առանձին դեպքերում առանձին ֆունկցիաներ կարող են վերապահվել մասնավորին: Հիմա հարց է առաջանում: Եթե մենք ընդունել ենք օրենք, դրա կատարման ձևը, արդյունավետությունը չուսումնասիրե՞նք»,- ասաց պատգամավորը: