տուն Հասարակություն Կարկուտ Շիրակի մարզում. մի քանի համայնքներ վնասներ են կրել

Կարկուտ Շիրակի մարզում. մի քանի համայնքներ վնասներ են կրել

301
0

Երեկ տեղացած ուժեղ կարկուտից մեծ վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Այս մասին NEWS.am-ի հայտնել է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:

Նրա խոսքով` համայնքի 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է, հիմնականում տուժել են ցորենի եւ գարու ցանքատարածությունները եւ կարտոֆիլի դաշտերը:

«Այս պահին դեռ հանձնաժողովը ճշտում է վնասների չափը որպեսզի ներկայացնեն Կառավարությանը»,- ասել է նա:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: