Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե Դոնալդ Թրամփը պատրաստ է պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, եթե անհրաժեշտություն լինի:
Նրա այդ խոսքերը մեծ աղմուկ են հանել, ինչին անդրադարձել է նաև Ուզբեկստանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սուրեյա Էրը:
«Կարծում եմ, գործ ունենք սովորական մարդկային գործոնի հետ: Այսինքն՝ խոսքը սովորական թարգմանական սխալի մասին է: Չեմ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել: Մենք առավելապես կարևորում ենք նամակագրական հայտարարություններն ու արձանագրությունները»,- թուրք դեսպանի խոսքերը մեջբերել է РИА Новости-ն: