տուն Հասարակություն Կարծում եմ՝ ադրբեջանցիների ձեռքի գործն է

Կարծում եմ՝ ադրբեջանցիների ձեռքի գործն է

497
0

Ֆեյսբուքյան օգտատերերից Տաթև Ղազարյանը իր էջում գրել է.

«Աշխարհ կանգնի իջնողներ ունես.

Պարզվում է VK-ում հայերն ունեն հատուկ խումբ, որտեղ գցում են այլ ցանցերից մարդկանց նկարներ/վիդեոներ ու «մահկանացուն կնքում»: Խմբում հավաքված են ռուսերենով հայու գենը պաշտողները, ովքեր անծանոթ մարդկանց նկարը տեղադրում են ու սկսում հագուկապն ու անձնական դաշտ քթները խոթել ու ամենավերջին մակարդակով քննարկել։
Պարզվում է դաղստանցիներն ու չեչեններն են էս տեսակ անմակարդակ խմբերի հեղինակները, որոնց մոտ վաղուցվանից է առկա էս աննորմալ երևույթը։
Հայերն էլ իրենց հերթին հետ չեն մնացել ու էդպես մի քանի խմբեր են բացել։

Հ.Գ. Ամեն դեպքում հույսս չեմ կորցնում և կարծում եմ ադրբեջանցիների ձեռքի գործ է, լինքը՝ մեկնաբանությունում»: